fbpx
Մշակույթ

Մայիսի 22-ը Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

Մայիսի 22-ը աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնիե Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է: Ազնավուրը ծնվել է 1924 թվականին Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Ծննդյան անունն է Շահնուր Վաղինակ Ազնավուրյան:

Երգիչը համաշխարհային հռչակ է ստացել 1956 թվականին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։ Որից հետո ֆրանսիական մամուլը գրել է՝ «Ֆրանսիան ազնավուրացված է»:

Իր երաժշտական կարիերայի ընթացքում նա ձայնագրել է շուրջ 1200 երգ տարբեր լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, հայերեն(Իս Քու Ղիմէթըն Չիմ Գիտի), նեապոլիտաներեն (Napule amica mia): Նա հեղինակել և համահեղինակել է ավելի քան 1000 ստեղծագործություն և իր և այլ երաժիշտների համար։

1956 թվականից Ազնավուրը նաև կանոնավոր կերպով նկարահանվել է ֆիլմերում՝ համագործակցելով այնպիսի աշխարհահռչակ ռեժիսորների հետ, ինչպիսիք են Կլոդ Լելուշը, Ռենե Կլեռը, Ժան Կոկտոն, Ֆրանսուա Տրյուֆոն: Ազնավուրը նկահարանվել է նաև Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ