Երևանի քաղաքապետարանի պարգևավճարները

Հրապարակող՝

,

qaxaqapetaran

Ամենադիտվածներ

Հայաստանում հունիսին սպասվող համապետական ընտրություններից առաջ պետական մարմիններում շարունակվում են շռայլ պարգևավճարներ բաշխել։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում Ամանորին հատկացվել է շուրջ 635 միլիոն դրամի 13-րդ աշխատավարձ և պարգևավճարներ։ NEWS.am-ի կատարած հաշվումների համաձայն սա նշանակում է, որ քաղաքացիների վճարած հարկերի հաշվին, այս գումարով հնարավոր էր հիմնանորոգել, օրինակ, չորս մանկապարտեզ, վերակառուցել երկու դպրոց և վերանորոգել մի քանի երաժշտական դպրոցներ։

Համեմատության համար NEWS.am-ը նշել է, որ  նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման շրջանում՝ 2018 թվականի դեկտեմբերին քաղաքապետարանում պարգևատրվել է 1628 աշխատակից, որոնց պարգևատրման համար քաղաքային բյուջեից հատկացվել է 474 միլիոն դրամ:

Իսկ 2017 թվականին՝ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքային բյուջեից 1213 աշխատակցի պարգևատրման համար հատկացրել էր 275 միլիոն դրամ, իսկ 2016 թվականին՝ 271 միլիոն դրամ՝ պարգևատրելով 1220 աշխատակցի:

Ամենաթարմ