fbpx
Ժամանց

Մայքլ Ջեքսոնի գաղտնի կտակը բացահայտվել է

Երգիչ Մայքլ Ջեքսոնի նախկին գործակալ Ռեյմոն Բեյնը հայտարարել է, որ մահվանից մի քանի տարի առաջ երաժիշտը գաղտնի կտակ է գրել, հաղորդում է Independent-ը։

Նրա խոսքով՝ փաստաթուղթը կազմվել է 2006-ին, և այն պետք է փոխարիներ կտակին, որը Ջեքսոնը գրել էր 4 տարի առաջ։

Նա նշել է, որ փատաթղթում երգիչը մանրամասն նկարագրել է՝ ինչպես պետք է պահպանել իր ժառանգությունը, և որ ինքը ներկա է եղել, երբ այն վավերացվել է նոտարիուսի կողմից։

Սակայն Բեյնն ընդգծել է, որ տվյալ պահին ոչ ոք չգիտի փաստաթղթի գտնվելու վայրը։

ԹԱՐՄ ԼՈւՐԵՐ

Վերեվ