Մազաթափությունն ունի ներքին պատճառներ՝ հիվանդություններ, և արտաքին պատճառներ՝ կլիմա, խնամքի միջոցներ և այլն:
Դեռ վաղ ժամանակներից մարդը մտածել է այնպիսի խառնուրդներ, թուրմեր, որոնք ամրացրել են մազերը:
Այսպիսի մի միջոց է կտավատի սերմերից պատրաստված թուրմը, որը հարուստ է օմեգա 3-ով:
Պատրաստման եղանակը՝ 2 ճաշի գդալ կտավատի սերմի վրա լցնել 1 բաժակ տաք ջուր: Խառնել և թողնել գիշերը թրմվի: Առավոտյան ջուրը կլինի թանձր՝ կիսելի նման: Լցնել ապակե տարայի մեջ և մերսելով քսել գլխամաշկին:
Լվանալ տաք ջրով, այնուհետև ձեր սովորույթով:
Խառնուրդը կարելի է պահել սառնարանում 2 շաբաթ:
Որոշ մարդիկ կարող են կտավատից ունենալ ալերգիա: Մինչև օգտագործելը ձեռքի մաշկի մի փոքր հատվածում քսել, եթե չկարմրեց, քոր չեկավ, ուրեմն խառնուրդն օգտագործեք:
Տնային պայմաններում բնական միջոցներով կարող եք պատրաստել դիմակ մազերի համար, պարբերբար օգտագործելով՝ շաբաթը 2 անգամ։ Մեկ ամսվա ընթացքում կզգաք էֆեկտը:
Խառնուրդի բաղադրիչներն են՝ 1 ձու, 1 հասած բանան, 1 ճաշի գդալ մեղր, 1/2 բաժակ գարեջուր, 1-2 կաթիլ լավանդայի կամ ծիտրոնի (оазмарин) եթերային յուղ։
Պատրաստելու համար բանանը ճզմել, ավելացնել մեղրը և լավ խառնել։ Ավելացնել ձու և գարեջուր, լավ խառնել և կաթեցնել խառնուրդի վրա եթերային յուղը, այնուհետև նորից խառնել:
Ստացված խառնուրդը մերսելով քսել գլխամաշկին և նախօրոք թրջված մազերին 5 րոպե: Ծածկել գլուխը պոլիէթիլենե տոպրակով, վրայից փաթաթել տաք սրբիչ և թողնել 40-60 րոպե: Այնուհետև լվանալ ըստ սովորույթի:
Եթե բաղադրիչներից որևէ մեկից ունեք ալերգիա, խառնուրդը չօգտագործեք:
Եղեք առողջ: