Մազաթափությունը կանխարգելող բնական միջոցներ․ ներկայացնում ենք 2 բաղադրատոմս

Այս անգամ ձեզ ենք ներկայացնում մազաթափությունը կանխարգելող բնական միջոցներ։

Մազաթափությունը ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական դիսկոմֆորտի պատճառ է մարդու համար:

Ներկայցնում ենք ևս մեկ բաղադրատոմս, որը բավական արդունավետ է՝

– 3ճ/գ երիցուկի ծաղիկներ,

– 3ճ/գ մանրացված դափնու տերև

– 100մլ ջուր։

Պատրաստման եղանակը՝

Ջուրը եռացնել և լցնել տարայում գտնվող երիցուկի և դափնու տերևի խառնուրդի վրա։ Թողնել թրմվի 3ժ: Թուրմը քամել, և հեղուկը քսել մազարմատներին, որից հետո պետք չէ լվանալ: Այս գործողությունը պետք է կատարել 2-3 անգամ շաբաթվա ընթացքում: Լիարժեք էֆեկտ ստանալու համար պետք է կատարել 15-20 պրոցեդուրա։

Մազերն առողջ ու ամուր դարձնելու համար առաջարկում ենք մեկ այլ բաղադրատոմս՝

-1 ճ/գ մեղր

-1ճ/գ գերչակի յուղ

– 1ճ/գ կոնյակ

– 1ձվի դեղնուց

Պատրաստման եղանակը՝

Վերը նշված բաղադրիչները խառնել և լավ հարել,ստացված մասսան մերսելով 5 րոպե տևողությամբ քսել մազարմատներին: Գլուխը ծածկել պոլիէթլենային տոպրակով և փաթաթել տաք սրբիչով: Այսպես պահել 2-3 ժամ, որից հետո լվանալ ըստ ձեր սովորույթի: Պետք է այս պրոցեդուրան կատարել շաբաթը 2 անգամ, եթե որևէ բաղադրիչից ունեք ալերգիա, ապա մի օգտվեք դեղատոմսերից:

Ամենաթարմ