Առողջապահություն

Պանդեմիան և պատերազմը բոլորի իմունային համակարգը վնասեց․ ներկայացնում ենք իմունիտետի ամրապնդման միջոցներ

Այս անգամ հոդված ենք ներկայացնելու իմունիտետի ամրապնդման մասին։

Օրգանիզմի պաշտպանիչ ռեակցիան կապված է ժամանակակից սթրեսների, հորմոնալ փոփոխությունների, գերլարվածության հետ: Բացի բուսական խառնուրդներից, մեկ այլ եղանակ է՝ սպորտով չափավոր զբաղվելը, խոսքը, իհարկե, պրոֆեսիոնալ սպորտսմենների մասին չէ, գերծանրաբեռնումը կբերի օրգանիզմի էներգիայի ավելորդ ծախսման:

Եվ, որպեսզի ակտիվացնեք ձեր օրգանիզմի պաշտպանիչ ֆունկցիան, պետք է զբաղվել վազքով, հեծանվավազքով, մարմնամարզությամբ, ոտքով անհրաժեշտ է շատ քայլել, որն էլ կբերի ինքնազգացողության լավացման,կօգնի բրոնխներից լորձի հեշտ դուրս բերման: Այսպես կբարձրանա իմունային համակարգի պատասխան ռեակցիան և 50% կնվազի ռեսպիրատոր հիվանդությամբ հիվանդանալու հավանականությունը:

Հաջորդը՝ գիշերվա լիարժեք քունն է, որը 7 ժամից պակաս չպետք է լինի, որովհետև հատկապես գիշերն է արտադրվում հիմնական հորմոնները, ֆերմենտները և կատարվում կարևոր նյութափոխանակություններ, որոնք էլ անհրաժեշտ են օրգանիզմին ցերեկվա ընթացքում լիարժեք գործունեության համար: Գիշերվա լիարժեք չքնելը բերում է օրգանիզմի ներուժի արագ ծախսմանը:

Հաջորդ վիճակը սթրեսն է, որին առնչվում ենք անընդհատ,այդ ժամանակ արյան մեջ արտանետվում է ադրենալին ու դրան համապատասխան իմունային համակարգի էլեմենտներ ուժեղանում են: Այս է պատճառը,որ տևական խրոնիկ սթրեսները կենարար ներուժը վատնում են, և առաջ են գալիս սոմատիկ հիվանդություններ, և իմուն համակարգը դադարում է բնականոն աշխատել: Եթե ձեր ամենօրյա կյանքը, աշխատանքը կապված են սթրեսի հետ, անպայման հնարավորինս գտեք հանգստանալու, և ուժերը վերականգնելու ժամանակ:

Իմուն համակարգը ամուր պահելու համար պետք է հրաժարվել վատ սովորություններից՝ծխել, խմիչքի չարաշահում, գերսնվել: Սրան կարելի է դասել դեղորայքի անհիմն և շատ օգտագործումը, խիստ տարվեը ազարտ խաղերին, օրվա մեջ ջրի քիչ օգտագործումը, քնի ոչ ճիշտ կարգավորումը:

Պանդեմիան և պատերազմը մեր բոլորի իմունային համակարգը վնասեց, բայց պետք է ապրել, ամրապնդել մեզ, մեզանից է կախված հայրենիքի բարօրությունը: Այս է պատճառը, որ ամեն օր, ամեն առիթին պետք է փնտրել փոքրիկ ուրախություն, սա անհրաժեշտություն է:

Պետք չէ տխրել և զայրանալ աշխարհի վրա, պետք է ձգտել տեսնել մպոզիտիվ: Քնելուց առաջ հոգեբանները խորհուրդ են տալիս վերհիշել օրվա լավ դեպքերը, շնորհակալ լինել ձեզ շրջապատող բարի ու օգնող մարդկանց,ու շարունակեք ձեզ շրջապատել էդպիսի մարդկանցով,շատ զբոսնեք, շատ շարժվեք, որը կազդի ձեր առողջության ու տրամադրության վրա:

Առողջության մասին հոգալը հասարակ խնդիր չէ, բայց ոչ՝ անհնար: Շատ-շատ կարևոր է իմունիտետի բարձրացման համար և սնունդը, որն առանձին թեմա է: Եղեք առողջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ