ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հայրը կողմ է փարիզցիների հետ պայմանագրի երկարաձգմանը։
Վիլֆրիդ Մբապեն որդուն խորհուրդ է տվել ընդունել ՊՍԺ-ի առաջարկը և ստորագրել եռամյա պայմանագիր՝ տարեկան 36 միլիոն եվրո արժողությամբ:
Նշվում է, որ Կիլիանի փաստաբան Դելֆին Վերհեյդենը ֆուտբոլիստին խորհուրդ է տալիս տեղափոխվել «Ռեալ»: Նա հիշեցրել է ֆրանսիացուն «ֆուտբոլի պատմությունը գրելու և իր ժառանգությունը թողնելու» ցանկության մասին՝ բացատրելով, որ ՊՍԺ-ում նա կունենա ավելի բարձր աշխատավարձ, բայց Մադրիդում նա կկարողանա ավելի շատ վաստակել գովազդային պայմանագրերի միջոցով:
Այս մասին տեղեկանում ենք El Confidencial-ից։