Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը խոսել է ՊՍԺ-ի ու Ֆրանսիայի հավաքականի «աստղ» Կիլիան Մբապեի մասին.
Նա ասել է, որ Մբապեն այս պահին արդեն համաշխարհային մակարդակի խաղացող է։
«Նա կփոխարինի Ռոնալդուին, բայց ոչ Մեսսիին: Լեոն այնպիսի բաներ է անում, որ ոչ ոք չի կարող կրկնօրինակել:
Տաղանդի հետ կապված ոչ մի կասկած չկա: Հարցն այն է, թե արդյոք Մբապեն 17-19 տարի կպահպանի նույն ստաբիլությունը, ինչպես արեցին Մեսսին ու Ռոնալդուն: Դա անելու համար յուրահատկություն է անհրաժեշտ:
Չեմ կարող ասել՝ կգնա՞ նա «Ռեալ», թե ոչ: Միգուցե, քայլ առաջ կատարելու համար դա անհրաժեշտ է: Չեմ կարծում, որ այդ խոսակցությունները Մբապեին կշեղեն ԵՎՐՈ-ից»,-ասել է Լինեկերը: