ՊՍԺ-ի աստղ Կիլիան Մբապեի մայրը՝ Ֆայզա Լամարին խորհուրդ է տվել որդուն մնալ ակումբում։
Այս մասին տեղեկացնում է Marca-ն։
Նշվում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Լամարին հորդորում է որդուն մնալ ՊՍԺ-ում։
Ըստ աղբյուրի՝ սա նրա շնորհակալություն է ակումբին ու ֆրանսիական ֆուտբոլին։
Նշվում է նաև, որ նա լավ հարաբերություններ ունի փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիի և մարզական տնօրեն Լեոնարդոյի հետ։