Մադրիդի «Ռեալը» ՊՍԺ-ի ֆրանսիացի աստղ Կիլիան Մբապեին առաջարկել է տարեկան 40 միլիոն եվրո աշխատավարձով 6 տարվա պայմանագիր։
Այս մասին գրում է լրագրող Նիկոլո Շկիրան։
Նա նշում է, որ իսպանական ակումբում հույս ունեն հարձակվողին ձեռք բերել, երբ նա կգտնվի ազատ գործակալի կարգավիճակում, իսկ դա տեղի է ունենալու այս մրցաշրջանի ավարտին։
Բայց ՊՍԺ-ն էլ իր հերթին է ցանկանում պահել Մբապեին ու երկարաձգել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ։ Այսպիսով, ակումբները դեռևս կպայքարեն Մբապեի համար։