Կիլիան Մբապեն չի ցանկանում ընդմիջման համար բաց թողնել Ֆրանսիայի՝ Թունիսի դեմ հանդիպումը։
Ինչպես հայտնում է L’Équipe-ը, չնայած նախատեսված ռոտացիային, 23-ամյա հարձակվողը նախընտրում է խաղադաշտ դուրս գալ, քան հանգստանալ:
Սպասվում է, որ Ֆրանսիայի հավաքականի մեկնարկը Թունիսի հետ խաղում կկազմի մինչև 6 փոխարինում Դանիայի հետ խաղում առաջին րոպեներից մտած կազմի համեմատ։
Մասնավորապես, Էդուարդո Կամավինգան կարող է խաղալ ձախ պաշտպանի դիրքում։ Լուկա Էրնանդեսի վնասվածքից հետո Ֆրանսիային մնացել է միայն մեկ խաղացող` Թեո Էրնանդեսը, ով կարող է խաղալ պաշտպանության ձախ եզրում։
Կիրակի երեկոյան Ֆրանսիայի հավաքականն ընկերական հանդիպում է անցկացրել Ալ-Ահլիի հետ։ Այս խաղի թիմի կազմում ընդգրկված էին Սթիվ Մանդանդան, Ուիլյամ Սալիբան, Իբրահիմա Կոնատեն, Բենջամին Պավարը: Դաշտի կենտրոնում խաղացել են Ակսել Դասին, Յուսուֆ Ֆոֆանան, Ջորդան Վերետուտը և Մատեո Գենդուզին։ Հարձակման են դուրս եկել Ռանդալ Կոլո-Մուանին և Քինգսլի Կոմանը: