Մբապեն ֆանտաստիկ խաղացող է, որն ահռելի բնատուր տաղանդ ունի: Այս մասին ասել է Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։
«Մբապեն ֆուտբոլի ներկան և ապագան է: Կիլիանի խաղային որակները նույնիսկ վախեցնում են:
Այս տղան իրական հրաշագործ է»,-հայտարարել է 35-ամյա ֆուտբոլիստը: Այս մասին հաղորդում է L’Équipe-ը:
Հիշեցնենք, որ Մբապեն այս մրցաշրջանում անցկացրել է 18 հանդիպում և դարձել 15 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: