Մբապեն Չեմպիոնների Լիգան կոչել է «Ֆերմերների Լիգա»

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է «Լիոն»-«Մանչեսթեր Սիթի» խաղում ֆրանսիական ակումբի հաղթանակը։

Նա Twitter-ի իր էջում գրել է «Ֆերմերների Լիգա»։

Բանն այն է, որ Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում և Անգլիայում Ֆրանսիայի առաջնությունն անվանում են ֆերմերների լիգա՝ համարելով այն ամենաթույլը եվրոպական 5 լավագույն առաջնությունների ցանկում։

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Չեմպիոնների Լիգայում մնացել են 4 թիմեր՝ 2-ը ֆրանսիական (ՊՍԺ, «Լիոն») և 2 գերմանական («Բավարիա», «Լայպցիգ»)։

Ամենաթարմ