ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն պատասխանել է այն հարցին, թե ինչու հարձակվող Կիլիան Մբապեն ավելի քիչ ազատություն ունի խաղադաշտում։
«Ես որևէ մեկին որևէ բան ապացուցելու կարիք չունեմ։ Կիլիան Մբապեն ունի նույն ազատությունը, ինչ ուներ, երբ ես միացա թիմին: Նա մեր լավագույն խաղացողն է՝ յուրաքանչյուր մրցաշրջանում 50 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ: Նա խաղում է ոչ միայն 9 համարի դիրքում, նա ունի լիակատար ազատություն։ Կրկնում եմ՝ ինձ պետք չէ որևէ բան համոզել Մբապեին։ Մարզիչների որոշումներն ազդում են, բայց իմ հիմնական մտահոգությունն այն է, որ թիմը հնարավորինս լավ խաղա և տիտղոսներ նվաճի»,- Էնրիկեի խոսքն է մեջբերել Marca-ն։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 20 հանդիպում, որոնցում դարձել է 18 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։