fbpx
Սպորտ

Մբապեն պայմանագիր է կնքել Ռեալի հետ. Ռամոն Ալվարես դե Մուն

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ, հայտնում է Marca-ի լրագրող Ռամոն Ալվարես դե Մունը։

«Նա պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ։ Գործարքն ավարտված է»,- գրել է լրագրողը։

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին մի շարք լրատվամիջոցներ և ինսայդերներ հայտնել էին, որ Մբապեն ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիին տեղեկացրել է, որ առաջիկա ամռանը, երբ կլրանա աշխատանքային պայմանագրի ժամկետը, կլքի ակումբը։

Փետրվարի 16-ին RMC Sport-ը նաև հայտնել էր, որ Մբապեն տեղեկացրել է ՊՍԺ-ի խաղացողներին իր հեռանալու մասին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ