ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն բաց կթողնի Ֆրանսիայի առաջնության՝ «Լիլի» հետ առաջիկա հանդիպումը վնասվածքի պատճառով, հայտնում է լրագրող Ադրիան Գրենյեն։
Աղբյուրի համաձայն՝ փարիզյան ակումբը չի ցանկանում վտանգել Մբապեի առողջությունը։ Կիլիանն այսօր լրացուցիչ բուժզննում կանցնի։
Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը հարված էր ստացել վերջերս կայացած Ֆրանսիայի գավաթի խաղարկության «Բրեստի» հետ խաղում։ Ֆրանսիացի հարձակվողը կարողացել է ավարտել հանդիպումը, սակայն բաց է թողել թիմի՝ երեկ կայացած մարզումը։
Այս մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 29 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 30 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։