Մաքգրեգորը դաղստանցիներին վախկոտ է անվանել. նրանց պատասխանը չի ուշացել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամենադիտվածներ

UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը Չորքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսի ընթացքում համարձակ հայտարարությամբ էր հանդես եկել ՝ առաջարկելով հստակեցնել հարաբերությունները UFC-ի թեթև քաշային չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հետ:

«Սադրանքներ Խաբիբից»: Այո, ես ոչ մեկին չեմ տեսնում այստեղ: Որտե՞ղ է նա այժմ: Ես եկա այստեղ, իսկ նա փախավ: Սա հստակ բնորոշում է դաղստանցուն:

Տեղեկացրեք նրան իմ գտնվելու վայրը. Ես ապրում եմ Մոսկվայի կենտրոնում ՝ Ռից Կառլտոնում: Նրա հետ պատերազմը չի ավարտվել։»։

Ժամը 20:00-ից սկսած սկսեցին դաղստացիներ հավաքվել Ռից հյուրանոցի դիմաց: Նրանք լեզգինկա են պարել, Խաբիբին նվիրված երգեր են երգել և ամբողջ ժամանակ հանդիպում են պահանջել Մաքգրեգորից:

Դաղստանցիները եկել էին ապացուցելու, որ «Մաքգրեգորը չի կարող այսպիսի բառեր ասել լեռնաբնակներին»։

«Մի քանի ոստիկաններ հերթապահում էին գլխավոր մուտքի մոտ, իսկ ճանապարհային ոստիկանության մեքենաները կանգնած էին ճանապարհի վրա»,- ասել է Ալեքսեյ Սոֆանովը։

«Երբ մենք հասանք դեպքի վայր, մոտ 20-25 հոգի կային հավաքված։ Նրանք մեզ ասացին, որ խաղաղ նպատակներով են այստեղ։ Կռիվների կարիք չկա, չնայած մեր տղանները երիտասարդ են, շուտ բռնկվող։ Քոնորը «կանչել» է նրանց ու նրանք էլ եկել են։ Լեռնաբնակներին չեն կարող նման խոսքեր ասել: Տեղում արդեն տեսագրվել է տեսանյութ, որից հետո ժամանել են մյուսները: Լավ է, որ երիտասարդները լսում էին մեր ասածը և անկարգություններ չէին հրահրում»,- պատմել է հերթապահող ոստիկաններից մեկը։

Դաղստանցիները վրդովված էին.

«Նա պետք է պատասխան տա իր խոսքերի համար: Անցյալ անգամ մեր տված պատասխանը նրան չի բավարարել: Դաղստանցիները այն մարդիկ չեն, որոնց հետ կարելի է կատակել: Նա երևի չի մտածել, որ մենք այդքան համախմբված ենք և գիշերը ժամը 12-ին ժամանելու ենք: Քոնորը վիրավորել է բոլոր դաղստանցիներին։

Առավոտյան ամբոխը ցրվեց։

Քոնորը այդ ընթացքում իր Twitter-ի էջում հրապարակել է երկրպագուների նկարները, որոնք շրջապատել են իր մեքենան։

 

 

Կատարված դեպքերից եզրակացնում ենք, որ այս պատերազմն անվերջ է:

Աղբյուրը ՝ sports.ru

Ամենաթարմ