Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի կալանավորումը Բրուքլինի դաշնային քրեակատարողական հիմնարկում նորից ուշադրության կենտրոնում հայտնեց այս հաստատության վիճակը։ Նյու Յորքի միակ դաշնային բանտում պահվում են թե՛ հանրահայտ, թե՛ վտանգավոր անձինք։
Այս հիմնարկը տարիներ շարունակ քննադատությունների առարկա է դարձել գերծանրաբեռնվածության, բժշկական ծառայությունների պակասի, անորակ սննդի և բռնության դեպքերի համար։ 2019 թվականին այստեղ բռնկված էլեկտրական հրդեհի հետևանքով մեկ շաբաթ բանտում ջեռուցում և լուսավորություն չեն եղել, իսկ 2024-ին երկու կալանավոր մահացել են դանակահարման արդյունքում։ Չնայած դաշնային մարմինների բարեփոխումների խոստումներին, իրավապաշտպաններն ու դատավորները շարունակում են բարձրաձայնել անմարդկային պայմանների մասին։
Մադուրոյի կալանավորումը նոր թափ է տվել բանտի վիճակի շուրջ քննարկումներին։ Վերջին տարիներին իրականացված փոփոխություններին հակառակ՝ բանտի պայմանները շարունակում են քննադատությունների թիրախում մնալ, իսկ կալանավորների իրավունքների հարցերը դեռևս անպատասխան են։

