Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Լուիսեն Ֆավրը մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է «Բարսելոնայի» դեմ առաջիկա խաղի մասին։
«Բնականաբար, մենք մեծ անհամբերությամբ ենք սպասում «Բարսելոնայի» դեմ հանդիպմանը: Ես 1991 թ. վերապատրաստում եմ անցել Յոհան Կրոյֆֆի մոտ և դա ինձ շատ է ոգևորել:
Այս հանդիպման ողջ ընթացքում պետք է պահպանենք կենտրոնացումը, լինենք համարձակ և պատրաստ՝ ցանկացած զարգացման»:
Հիշեցնենք, որ խաղը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին։