Մեծ Բրիտանիան բարձրացրել է Իրաքում իր անձնակազմի համար սպառնալիքի մակարդակը

Հրապարակող՝

«Գազպրոմ Արմենիա»-ն նախազգուշացվել է

Մեծ Բրիտանիան բարձրացրել է Իրաքում՝ Իրանի կողմից ռիսկի բարձրացման պատճառով իր անձնակազմի համար սպառնալիքի մակարդակը։ Այս մասին հաղորդում է Sky News-ը:

Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում և Կատարում բրիտանական ուժերն ու դիվանագետները բարձր պատրաստվածության վիճակում: Երկրի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է մեկնաբանությունից:

Սակայն նախօրեին նախարարությունը հայտարարել էր, որ խոստովանում է տարածաշրջանում բրիտանական, ամերիկյան և կոալիցիոն ուժերում սպառնալիքի առկայությունը ու գործում է համապատասխան կերպով:

Նախարարությունը հայտարարում է, որ մշտապես վերահսկում է անձնակազմի անվտանգությունը:

«Մեծ Բրիտանիան արդեն վաղուց հայտարարել է տարածաշրջանում Իրանի ապակայունացնող պահվածքի առթիվ իր մտավախությունների մասին»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

 

Ամենաթարմ