Ճապոնիայի Օսակա քաղաքում տեղի ունեցած «Մեծ քսանյակի» երկրների ղեկավարների գագաթնաժողովում հռչակագիր է ընդունվել՝ թվային տնտեսության հետ կապված: Հաղորդում է Ռիա Նովոստին:
Ըստ հռչակագրի՝ G20-ի, ինչպես նաև Իսպանիայի, Չիլիի, Նիդեռլանդների, Սենեգալի, Սինգապուրի, Թաիլանդի և Վիետնամի ղեկավարները, «համակարծիք են, որ թվայնացումը փոխում է տնտեսության և հասարակության բոլոր ասպեկտները, և տվյալները հանդիսանում են տնտեսական աճի կարևոր աղբյուր, իսկ դրանց արդյունավետ օգտագործումը պետք է նպաստի հարմարավետ գոյությանը բոլոր երկրներում»:
«Մենք ընդգծում ենք ազգային և միջազգային մակարդակով բանավեճերի առաջմղման կարևորությունը տվյալների և թվային տնտեսության ամբողջ ներուժի օգտագործման համար՝ նպատակ ունենալով զարգացնել ինովացիաները»,- ասված է հռչակագրում: