Օսակա
Ֆրեդի Մերկուրին ճանապարհին. հանգիստ պահ Օսակա-Նագոյա գնացքում, 1982թ.
Ճապոնական գնացքի պատուհանի մոտ՝ Queen-ի 1982 թվականի շրջագայության ժամանակ արված այս հազվագյուտ լուսանկարը ֆիքսել է Ֆրեդի Մերկուրիին հանգստի ու մտորումների պահին։
Լեյլա Ֆերնանդեսի հինգերորդ տիտղոսը․ Օսակայի հաղթանակը փոխում է WTA-ի դասավորությունը
Լեյլա Ֆերնանդեսի հաղթանակը Ճապոնիայի բաց առաջնությունում նրան պարգևեց հինգերորդ կարիերայի տիտղոսը և նշանակալի առաջընթաց WTA-ի դասակարգման մեջ՝ ընդգծելով նրա վճռականությունը և թենիսի էլիտայում փոփոխվող դինամիկան։
Լեյլա Ֆերնանդեսը կրկին հաղթանակի ուղու վրա՝ Օսակայում քառորդ եզրափակիչում
Կանադացի թենիսիստ Լեյլա Ֆերնանդեսը վերսկսել է հաջողությունների շարքը Օսակայի WTA 250 մրցաշարում՝ հաղթելով երկու մրցակիցներին և դուրս գալով քառորդ եզրափակիչ՝ սպասելով հանդիպման Ռեբեկա Սրամկովայի հետ:
Նաոմի Օսական՝ փայլուն արդյունքներ հայրենիքում
Նաոմի Օսական շարունակում է հիացնել թենիսի երկրպագուներին՝ հատկապես իր հայրենի Օսակայում։ Նրա վերջին հանդիպումը Սուզան Լամենսի հետ ընդգծում է նրա անկրկնելի տաղանդը և ձևը։
Ճապոնիայում կորոնավիրուսը կանխարգելելու համար փակվում են դպրոցները
Փետրվարի 27-ին NHK հեռուստաալիքը հայտնել է, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պրեֆեկտուրաների իշխանություններից պահանջում է, որ երկրում ժամանակավորապես փակվեն բոլոր դպրոցները, ըստ վարչապետի, դա կնպաստի կորոնավիրուսի տարածման կանխարգելմանը։ Հոկայդո հյուսիսային պրեֆեկտուրայի և Օսակա արևմտյան քաղաքի իշխանությունները արդեն հայտարարել են անհատական կարգով դպրոցները փակելու մասին։ Նշենք, որ դպրոցները կփակվեն մարտի 2-ից և կվերաբացվեն մինչև գարնանային արձակուրդների…
Ճապոնացի ճարտարապետները անսովոր տուն են կառուցել
Ճապոնիայի Օսակա քաղաքում արտասովոր տուն է հայտնվել: Դրսից այն ավելի շատ նման է երկաթյա տուփի, իսկ ահա ներսից շփոթեցնում է դիտողին։ Շինության ներսում միաժամանակ կարելի է տեսնել 13 հարկաբաժին։ Հարթակների միջև հեռավորությունը 70 սմ է, և յուրաքանչյուր հարկաբաժին մյուսին միանում է փոքրիկ սանդուղքով։ Տունը ստեղծվել է Tato Architects-ի կողմից հատուկ երեք հոգուց բաղկացած ընտանիքի համար,…
Օլիմպիական խաղերը միավորում են աշխարհը․ Թոմաս Բախ
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հրավերով Օսակայում G20-ի գագաթնաժողովում ելույթ է ունեցել համաշխարհային առաջնորդների առջև: «Մեկ տարի անց ամբողջ աշխարհը կհետևի Օլիմպիական խաղերին՝ միակ իրադարձությունը, որը միավորում է ամբողջ աշխարհը: Տոկիոյում ելույթ են ունենալու 206 ազգային օլիմպիական կոմիտեների և ՄՕԿ-ի փախստականների հավաքականի մարզիկները: Նրանք մրցում են միմյանց հետ, սակայն խաղաղ…
ԱՄՆ-ն Huawei-ի նկատմամբ համաներում է հայտարարել
Օսակայում G20-ի գագաթնաժողովի ընթացքում ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինի հետ բանակցություններից հետո Huawei-ի պատժամիջոցները ժամանակավորապես կասեցնելու մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը վերաբերում է ամերիկյան ընկերություններին այդ չինական կազմակերպության բոլոր տեսակի ապրանքները մատակարարելուն, սակայն նշվում է, որ այն վերջնական համաներում չէ: Այդ մասին կիրակի հայտարարել է Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Լոուրենս Քուդլոուն Fox News…
Մեծ քսանյակի գագաթնաժողովի ճաշկերույթին ուտելի ծաղիկներ են մատուցվել
Մեծ քսանյակի գագաթնաժողովի պաշտոնական ճաշկերույթի կազմակերպիչները մասնակից երկրների ներկայացուցիչներին ուտելի ծաղիկներով են կերակրել։ Ճաշացանկում ներառվել են ծովամթերքներ, բանջարեղենի պյուրե, ինչպես նաև ուտելի ծաղիկներ և խոտեր։ Հիմնական ուտեստներ են դարձել ռիզոտոն, հավով բալանտինը, տոֆուն՝ դդմիկի ծաղիկներով։ Որպես աղանդեր մատուցվել է խաղողի դոնդող և մրգային պաղպաղակ։ Ըմպելիքներից ցանկում են եղել 2014 -ի Օսակայի գինիներ, նիիգատա պրեֆեկտուրայի կարմիր…
G20-ի ղեկավարներին կերակրել են կրեատիվ խոհանոցի կերակրատեսակներով
Օսակայում G20-ի գագաթաժողովում պետությունների ղեկավարներին հյուրասիրել են Hyatt Regency հյուրանոցի շեֆ-խոհարարների պատրաստած կերակուրներով, որոնց կերակրացանկը հրապարակվել է հանդիպման կազմակերպիչների կողմից։ Որպես նախուտեստ հյուրերին առաջարկել են տերին ծովային պերկեսից, բանջարեղենի խյուս, ուտելի ծաղիկներ: Այս մասին տեղեկացնում է RBK-ն։ Հիմնական կերակրատեսակը հավի բալանտինն է (ռուլետի տարատեսակ), ռիզոտոն, շիսոյի տերեւները, դդմիկի ծաղիկներից պատրաստված թոֆուն, նաստուրցիայի ծաղիկները։ Որպես աղանդեր…
Մեծ քսանյակի երկրները թվային տնտեսության վերաբերյալ հռչակագիր են ընդունել
Ճապոնիայի Օսակա քաղաքում տեղի ունեցած «Մեծ քսանյակի» երկրների ղեկավարների գագաթնաժողովում հռչակագիր է ընդունվել՝ թվային տնտեսության հետ կապված: Հաղորդում է Ռիա Նովոստին: Ըստ հռչակագրի՝ G20-ի, ինչպես նաև Իսպանիայի, Չիլիի, Նիդեռլանդների, Սենեգալի, Սինգապուրի, Թաիլանդի և Վիետնամի ղեկավարները, «համակարծիք են, որ թվայնացումը փոխում է տնտեսության և հասարակության բոլոր ասպեկտները, և տվյալները հանդիսանում են տնտեսական աճի կարևոր աղբյուր, իսկ…
Ռուս գործակալի թունավորումից հետո Մեյն ու Պուտինը առաջին անգամ հանդիպել են
«Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Մեծ Բրիտանիայի վարչապետի պարտականությունները դեռևս կատարող Թերեզա Մեյն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորումից հետո նրանք հանդիպում են առաջին անգամ: Բրիտանական կառավարությունը հայտնել է, որ Մեյը Պուտինին ասել է, թե երկկողմ հարաբերություններ լինել չեն կարող, քանի դեռ Ռուսաստանը չի դադարեցնի իր անպատասխանատու և ապակայունացնող…
Թրամփն ու Աբեն հաստատել են անվտանգության գծով դաշինքի ամրությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պայմանավորվել են, որ երկու երկրների միջև անվտանգության գծով դաշինքն ավելի ամուր է, ինչպես երբեք, ասել է Ճապոնիայի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչը։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։ Թրամփը և Աբեն չեն քննարկել դաշինքի պայմանների վերանայման հնարավորությունը, լրագրողներին տեղեկացրել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղարի տեղակալ Յուսիտոշի Նիսիմուրան այն բանից…
Ընթանում է Պուտին-Թրամփ հանդիպումը
Ճապոնական Օսակա քաղաքում տեղի է ունենում Պուտին-Թրամփ հանդիպումը: Նշենք, որ այն ընթանում է G20-ի գագաթնաժողովի շրջանակներում: Գագաթնաժողովի մեկնարկից առաջ, Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը ոտքի վրա մի քանի բառ են փոխանակել, հետո խոսել են դեպի գագաթնաժողովի մասնակիցների լուսանկարահանման սրահը քայլելու ընթացքում: Քաղաքական հարցեր, սակայն, այդ ընթացքում չեն քննարկվել: Ինչ վերաբերում է բուն հանդիպմանը, ապա այն…














