Աշխարհի նախկին ութերորդ ռակետ, Միխայել Յուժնը գնահատել է իր հայրենակից Դանիլ Մեդվեդևի արդյունքները։ Հիշեցնենք,որ Ցինցինատիի Masters-1000-ում հաղթելուց հետո ATP-ի վարկանիշային աղյուսակում բարձրացել է հինգերորդ հորիզոնական:
«Ես չէի սպասում, որ արդեն այս տարի Դանիլը կհայտնվի թոփ-5-ում: Կարծում եմ՝նա լավ է անցկացրել նախորդ մրցաշրջանը, սակայն այս տարի նա ուղղակի գերազանցել է սպասելիքները: Նա կարող էր հաղթել Masters շարքում, բայց խաղալ նման բարձր մակարդակով երեք անընդմեջ մրցաշարերում, խաղալ երկու Masters եզրափակիչներում դա ինձ համար անակնկալ էր: Տեսնելով Մեդվեդևի արդյունքները, չի կարելի բացառել, որ նա կհաղթի US Open-ը»,- Յուժնիի խոսքերն է մեջբերում РБК-Спорт-ը:
Հիշեցնենք, որ մրցաշարի եզրափակչում Մեդվեդևը երկու սեթում հաղթեց Դավիդ Գոֆենին և նվաճեց կարիերայի առաջին Մասթերս-1000 շարքի տիտղոսը:
Տեղեկացնենք,որ օգոստոսի 26-ին կմեկնարկի տարվա չորրորդ Grand Slam-ը՝ Ամերիկայի բաց առաջնությունը:

