fbpx
Իրավական

Մեղադրանք է առաջադրվել Ժուռնալիստների միության նախկին նախագահին

Ժուռնալիստների միության նախկին նախագահ Աստղիկ Գևորգյանին վերջերս մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով, այն է՝ իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը` կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով, կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը, կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելը, կամ իրացնելը, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը։

Աստղիկ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին։

Աղբյուրը՝ News.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ