fbpx
Աշխարհ

Մեղադրանքները ճիշտ չեն և անընդունելի են․ ՌԴ-ն պատասխանել է Բոլթոնին

ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Շերինը պահանջել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները մատնանշի այն հրթիռները, դրանց արտադրական տեխնոլոգիաները, որոնք ներկայացվել են որպես գողացված։

Ըստ Շերինի՝ այդպիսի մեղադրանքները ճիշտ չեն և անընդունելի են, բայց Միացյալ Նահանգների համար միջազգային հարաբերություններում էթիկայի բացակայությունը սովորական բան է:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ին վաղուց հաջողվել է գողանալ այլ երկրների տեխնոլոգիաները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը մեղադրել էր Մոսկվային՝ հրթիռի տեխնոլոգիան գողանալու մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ