«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին պատմել է այն միակ դեպքի մասին, երբ ինքն այլ ֆուտբոլիստից մարզաշապիկ է խնդրել։
«Այլ ֆուտբոլիստներից խաղաշապիկ չեմ խնդրում, սովորաբար, ով ցանկանում է, իր հետ փոխանակվում եմ: Սակայն մեկ անգամ խնդրել եմ Զիդանի խաղաշապիկը:
Գրեթե մշտապես մրցակից թիմի արգենտինացու հետ եմ փոխանակվում:
Եթե որևէ ֆուտբոլիստ չի խնդրում, ես էլ չեմ խնդրում»,- Մեսսիի խոսքերը մեջբերել է TyC Sports-ը:

