Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի ապագայի մասին։
«Նա ստացել է մեկ առաջարկ՝ «Ալ-Նասրից»: Նրանք ցանկանում են պայմանագիր կնքել Ռոնալդուի հետ ամռանը։ Այժմ նրանք 2,5 տարվա պայմանագրով առաջարկել են 200 մլն եվրո։
Կրիշտիանուն ցանկանում է մնալ Եվրոպայում, սակայն կոնկրետ առաջարկներ չի ստացել եվրոպական ակումբներից։ Միայն «Նյուքասլից»՝ այն էլ միայն մինչև հունիս, իսկ հետո առաջարկել են տեղափոխվել «Ալ-Նասր»։ Կարծում եմ՝ ամեն ինչ արդեն համաձայնեցված է։
Իհարկե, նա դեռ պայմանագիր չի կնքել, ուստի կարող են դեռ առաջարկներ լինել, բայց վստահ չեմ, թե դա տեղի կունենա: Նրա կարիերան շարունակելու հավանական տարբերակ այս պահին մնում են միայն արաբական թիմերը։
Եվրոպայում նա տարբերակներ չունի։ Այո, «Սպորտինգը» շատ է ցանկանում նրա վերադարձը, բայց, իհարկե, նրանք չեն կարող պայքարել «Ալ Նասրի» և արաբական այլ ակումբների հետ ֆինանսական տեսանկյունից»,- ասել է Դի Մարցիոն։
