fbpx
Սպորտ

Որքա՞ն է վաստակել Ռոնալդուն վերջին 1 տարում

Ռոնալդուն կրկին դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Նա մեկ տարում վաստակել է 285 մլն դոլար։ Այս մասին գրում է Meduza-ն։

Նշվում է, որ վաստակած գումարի 220 միլիոնը 39-ամյա պորտուգալացին ստացել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբից, ևս 65 միլիոնը՝ ոչ ֆուտբոլային գործունեությունից, հաշվարկել է Forbes ամսագիրը։

Վարկանիշի երկրորդ տեղում Լիոնել Մեսսին է (135 մլն դոլար), երրորդը՝ Նեյմարը (110 մլն դոլար):

Ռոնալդուն 10 տարվա ընթացքում երկրորդ անգամ անընդմեջ և վեցերորդ անգամ գլխավորում է Forbes-ի վարկածով աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների վարկանիշը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ