fbpx
Առողջապահություն

Հայաստանում մեկ օրում քովիդի 1000-ից ավել նոր դեպք է գրանցվել

Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 257 620 դեպք, որոնցից 239 113-ն` առողջացած, 5239-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 6606 թեստավորում, որից արձանագրվել է քովիդի 1066 նոր դեպք: Ունենք 586 առողջացած, 23 մահվան դեպք:

Ըստ աղբյուրի՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուս, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1201 է:

ԱՆ-ից տեղեկացնում են, որ այս պահին փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 12 067 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 682 804 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ