fbpx
Առողջապահություն

Հայաստանում մեկ օրում գրանցվել է քովիդի 14 նոր դեպք

Հայաստանի Հանրապետությունում մարտի 27-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 422458 դեպք, որոնցից 409790-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2383 պացիենտ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 1790 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 14 նոր դեպք, ապաքինվել են 33-ը։ Մեկ օրում հիվանդությունը խլել 2 մարդու կյանք։

Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8610 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1567 է: Մինչ այս կատարվել է 2966388 թեստավորում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ