Հայաստանում մեկ օրում քովիդի 1200-ից ավել դեպք է գրանցվել

Ամենադիտվածներ

1151 նոր դեպք, 714 ապաքինված ու 20 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 275 077 դեպք, որոնցից 250 576-ն` առողջացած, 5646-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 8497 թեստավորում, որից արձանագրվել է քովիդի 1217 նոր դեպք: Ունենք 521 առողջացած, 28 մահվան դեպք:

Ըստ աղբյուրի՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուս, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1231 է:

ԱՆ-ից տեղեկացնում են, որ այս պահին փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 17 624 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 827 100 թեստավորում:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ