Վրաստանում երեկվա ընթացքում գրանցվեց նաև երրորդ երկրաշարժը։
Այս մասին տեղեկանում ենք տեղի ԱԻՆ-ի լրատվական բաժնից։
Առաջին երկուսը տեղի էին ունեցել առավոտյան և ցերեկը ու դրանց ուժգնությունը կազմել էր շուրջ 3 բալ։
Երրորդ երկրաշարժն արդեն տեղի է ունեցել երեկոյան՝ տեղի ժամանակով 22:20-ին։ Գրանցվել է 3,2 մագնիտուդ ուժգնություն, իսկ էպիկենտրոնը գտնվել է 9 կիլոմետր խորության վրա։
Բոլոր երկրաշարժերը տեղի են ունեցել Վրաստանի հարավում։