fbpx
Քաղաքականություն

Մեկնարկել է դեպի Եվրամիություն վիզաների ազատականացման մասով երկխոսությունը․ Միրզոյան

Հայաստանը շարունակելու է խորացնել իր հարաբերությունները Եվրոպական միության հետ: Նախարարը հատուկ ընդգծեց Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելության դերը մինչև այս պահը Հայաստանի սահմանային կայունության և անվտանգության գործում․ «Մենք, պայմանականորեն, բացահայտում ենք Եվրոպական միության հետ համագործակցության նոր հարթակներ, նոր ուղղություններ, օրինակ՝ քաղաքական և անվտանգային երկխոսությունը»։

Կան համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագրով ստանձնած պարտավորություններ և հանձնառություններ, որոնք պետք է կյանքի կոչվեն և Հայաստանի, և Եվրամիության կողմից: Այս մասով երկխոսություն է մեկնարկել Վիզաների ազատականացման մասով։

Հայաստանը նույն կերպ կարևորություն է հաղորդում իր հարաբերություններին ԱՄՆ-ի հետ, ավանդական գործընկերների՝ Ռուսաստանի հետ, որի հետ կապված է բազմոլորտ կապերով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ