Հասարակություն

Flyone Armenia-ն մեկնարկել է Երևան-Մոսկվա-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը

Flyone Armenia ավիաընկերությունը մարտի 1-ից մեկնարկել է Երևան-Մոսկվա-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը: Այդ մասին ասվում է Flyone Armenia-ի Facebook-ի էջում:

«Երևան-Մոսկվա-Երևան երթուղով չվերթերը կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Վնուկովո» միջազգային օդանավակայան շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին՝ հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել կանոնավոր ուղիղ չվերթերի մեկնարկի արարողությունը։

Flyone Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը կտրել է խորհրդանշական ժապավենը և մեկնարկի կապակցությամբ նշել. «Այսօր միասին տալիս ենք դեպի Մոսկվա Flyone Armenia ավիաընկերության կանոնավոր թռիչքների մեկնարկը: Այս իրադարձությունը մեզ համար մեծ կարևորություն ունի, և ընկերությունը նախատեսում է առաջիկայում ավելացնել թռիչքների հաճախականությունն ու քանակը»։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ