Այսօր Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովը: Համաժողովին ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսանը, ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, պատգամավորներ, մարզպետներ, պետական այրեր, տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող գործարարներ, օտարերկրյա ներդրողներ և շահագրգիռ այլ անձինք:
Համաժողովի ընթացքում ներկայացվելու է Կոտայքի մարզի ներդրումային պոտենցիալը, 10-ը հաջողված ձեռնարկությունների պատմություններ, մարզի գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտների զարգացմանն ուղղված ներդրումային 25 ծրագրեր:
Բացման խոսքով հանդես եկավ Կոտայքը մարզպետ, ով իր ելույթում ներկայացրեց Կոտայքի մարզի պոտենցիալները: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես ելույթ ունեցավ համաժողովի բացմանը: