Թել Ավիվից Սանկտ Պետերբուրգ թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Կրասնոդարում։ Պատճառը եղել է ուղևորը, որը փորձում էր գլխով կոտրել ինքնաթիռի պատուհանը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ կարգացանզ ուղևորը ձերբակալվել է:
ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ տղամարդը թռիչքի ժամանակ խախտել է հասարակական կարգը. իրեն ագրեսիվ է պահել, կոպիտ պատասխան է տվել անձնակազմի նկատողություններին՝ ոչ պատշաճ բառապաշար կիրառելով, ինչպես նաև փորձել է գլխով կոտրել պատուհանը:
Կարգազանց ուղևորը Մուրմանսկի մարզի Կիրովսկ քաղաքի 32-ամյա բնակիչ է եղել: Նրան տեղափոխել են ոստիկանության բաժանմունք, որտեղ վարչական իրավախախտման մասին արձանագրություն են կազմել: Տղամարդուն կալանավորել են 5 օրով: