Օգոստոսի 6-ին Ծիրակի մարզպերանից տեղեկանում ենք, որ մեկնարկել է Իսահակյան-Գյումրի ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։
«Պետական բյուջեի միջոցներով մեկնարկել են Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 68+300 – կմ 70+800 հատվածի հիմնանորոգման աշխատանքները Ղարիբջանյան գյուղի հատվածում։ 2․5 կմ հատվածի հիմնանորոգումը կիրականացվի այս տարի։ Այս պահին հեռացվում է հին գրունտը, կտեղադրվեն նոր հիմքեր և երկշերտ ասֆալտբետոնյա ծածկույթ»։



