Մեկնարկել է Լեմկինի անվան հետազոտական կրթաթոշակային ծրագիրը

Ամենադիտվածներ

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը հայտարարել է իրավագետ Ռաֆայել Լեմկինի անվան 2020թ. հետազոտական կրթաթոշակային ծրագրի մեկնարկը:

Ինչպես հայտնում է Asbarez-ը, ծրագիրը նախատեսված է երիտասարդ օտարերկրյա հետազոտողների և գիտնականների համար: Դրա նպատակն է Հայոց ցեղասպանության թեմայով հետազոտությունների ընդլայնումը, թեմայի բազմաշերտ ուսումնասիրումը և երիտասարդ գիտնականների ներգրավումը:

Ծրագիրը հնարավորություն կտա ցեղասպանությունների բնագավառում մասնագիտացած և իրենց դոկտորական թեզի վրա աշխատող 40 տարեկանից ոչ բարձր օտարերկրյա հետազոտողներին և գիտնականներին մեկ ամիս անցկացնել Հայաստանում, հետազոտություններ անցկացնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պահոցներում, այլ գիտական հաստատություններում և գրադարաններում:

Մեկամսյա ծրագրի վերջում մասնակիցները պետք է այդ ընթացքում կատարած աշխատանքի ամփոփիչ զեկույց ներկայացնեն:

Ծրագիրը կմեկնարկի ապրիլի 1-ից:

Ամենաթարմ