ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը:
Օրակարգում ընդգրկված է 21 հարց:
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կքննարկի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, Զենքի շրջանառության կարգավորման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը և այլ օրենսդրական նախաձեռնություններ:
Օրակարգում է նաև «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին նախագիծը: