HBO հեռուսաալիքն արդեն սկսել է «Վիշապի տուն» հեռուստասերիալի նկարահանումները, որը «Գահերի խաղի» պրիքվելն է ու պատմելու է, թե ինչպես է ընթացել Թարգարիեն տան պատմությունը։
Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Պարբերականին հաջողվել է մի քանի կադր որսալ նկարահանումների հրապարակից։ Այնտեղ երևում են սերիալի գլխավոր դերակատարները Մեթ Սմիթն ու Էմմա Դ՛Արսին, որոնք մարմնավորելու են արքայազն Դեյմոն Թարգարիենին ու նրա կնոջը՝ Ռեյնիրային։
Պրիքվելում նկարագրվելու է «Գահերի խաղը» սերիալի դեպքերից 300 տարի առաջ եղած հատվածը։
Պրիքվելի պրեմիերան նախատեսվում է 2022 թվականին։