fbpx
Աշխարհ

Մեկնարկել են Վրաստան-ՆԱՏՕ զորավարժությունները

Վրաստանում պաշտոնապես մեկնարկել են NATO-Georgia Exercise 2019 զորավարժությունները: Զորավարժություններին մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 24 երկրների շուրջ 350 զինծառայողներ: Սրանք երկրորդ միջազգային զորավարժություններն են այս երկրում, այն բանից հետո, ինչ Վրաստան հայտնվել է ՆԱՏՕ-ի կազմում:

Հիշեցնենք, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ դարձավ 2014-ին, իսկ 2016-ին կայացան առաջին զորավարժությունները, որոնց մասնակցեցին դաշինքի 14 անդամ երկրների զինծառայողներ:

Այս զորավարժությունների նպատակը Վրաստանի և դաշինքի անդամ մյուս պետությունների զինված ուժերի փոխհամատեղելիության աստիճանի բարձրացումն է և ճգնաժամային իրավիճակներին համատեղ արձագանքման ծրագրերի մշակումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ