Սպորտ

Մեկնարկում է Աէրոֆլոտ օփեն-ը․ Հայաստանից մասնակցում են 8 շախմատիստներ

Մոսկվայում փետրվարի 19 –ին շախմատի խաղատախտակների շուրջ կնստեն Աէրոֆլոտ օփեն անվանումով ավանդական միջազգային խոշոր մրցաշարի մասնակիցները։ Մրցաշարը ներկայացնում է 3 խումբ:

Հայաստանից առաջին խմբում ընդգրկված են Գաբրիել Սարգսյանը, պատանի գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը։ Երկրորդ` Բ խմբի մրցաշարին կմասնակցեն Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, ինչպես նաև միջազգային վարպետ Դավիթ Գևորգյանը։ Երրորդ խմբում է միայն Արթուր Ղարագյոզյանը։

Շախմատիստների պայքարը կընթանա շվեյցարական մրցակարգով / 9 տուր / և կավարտվի փետրվարի 27 –ին:

Մրցանակային հիմնադրամը կազմում է 140 հազար եվրո:

Գրում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ