Մեկնարկում է Հայաստանի առաջին խմբի առաջնությունը

Օգոստոսի 6-ին մեկնարկում է Հայաստանի առաջին խմբի 2019/2020 թթ. առաջնությունը: Առաջին օրը կկայանա միանգամից 4 խաղ, տուրը կավարտվի օգոստոսի 8-ին: Թիմերի թիվը կտրուկ կերպով աճել է և հասել 18-ի: «Մասիսը», «Դիլիջանը», «Անին», «Վեստ Արմենիան», «Մակարավանքը», «Լեռնային Արցախը», «Տորպեդոն», «Վանը», ԲԿՄԱ-ն, «Արագածը» հիմնադրվել են բոլորովին վերջերս և զգալիորեն մեծացրել առաջնության աշխարհագրությունը: Մյուս մասնակիցները վերջին տարիներին առաջնությունում խաղալու փորձ ունեն: Ընդհանուր առմամբ, 18 մասնակցից 6-ն են համարվում բարձրագույն խմբի ակումբների դուստր թիմեր:

Լավագույն մարզական արդյունքը գրանցելու և արտոնագրային չափանիշներին համապատասխանելու դեպքում՝ ոչ դուստր թիմերից յուրաքանչյուրը կարող է հաջորդ մրցաշրջանն սկսել բարձրագույն խմբի առաջնությունում:

Համահայկական խաղերին մասնակցելու նկատառումով հետաձգվել են «Լեռնային Արցախի» 1-ին 3 խաղերը:

07.08.2019 «Լեռնային Արցախ» – «Տորպեդո»

12.08.2019 «Մակարավանք» – «Լեռնային Արցախ»

16.08.2019 «Լեռնային Արցախ» – «Ալաշկերտ-2»

Հայաստանի առաջին խմբի առաջնության խաղացանկը կարող եք ներբեռնել այստեղ:

Ամենաթարմ