fbpx
ՏՏ

22:30 5/8/2019

Amazon-ը գաղտնալսման գործառույթն անջատելու հնարավորություն է ներկայացրել

Amazon ընկերությունն իր Echo խելացի սյունակների և Alexa ձայնային ասիստենտի օգտարերերին աշխատակիցների կողմից իրենց հաղորդագրությունների գաղտնալսման գործառույթն անջատելու հնարավորություն է ներկայացրել: Այս մասին հայտնել է The Verge պորտալը:

Պորտալի տվյալներով՝ Amazon-ի աշխատակիցներին աուդիոֆայլերի հաղորդումն արգելելու համար օգտատերերը պետք է իրենք անջատեն այդ գործառույթը սյունակի կամ սմարթֆոնի կարգավորումներում: Նախկինում դա անելը հնարավոր չէր:

«Մենք ամենայն լրջությամբ ենք վերաբերվում մեր օգտատերերի անձնական տվյալների անվտանգությանը և մշտապես լրամշակում ենք մեր պրակտիկաներն ու ընթացակարգերը: Օգտատերերի ձայնային հրամանները, որոնք օգտվում են այդ բացառությունից, չեն հաղորդվի ուսուցման վերահսկվող գործընթացի շրջանակներում, որը ենթադրում է չափազանց փոքր թվով աուդիոձայնագրությունների անձնական մշակում»,-Amazon-ի ներկայացուցչի խոսքն է մեջբերում պորտալը։

Հրատարակությունը նշում է, որ ավելի վաղ Apple և Google ընկերությունները նույնպես համանման խելացի սյունակների և ձայնային ասիստենտների օգտատերերին ներկայացրել են աշխատակիցների կողմից իրենց հրամանների գաղտնալսելն արգելելու հնարավորություն:

Վերեվ