Կառավարության այսօր նիստում որոշվեց՝ հոկտեմբերի 25-ից հունվարի 31-ը ներառյալ հայտարարել ՀՀ արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Սրանից բացի սահմանվեց նաև զորացրման ժամկետները։ Այսպիսով՝ զինծառայողների զորացրումն կիրականացվի 2021 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը ներառյալ:
Իսկ Զինված ուժերի համալրումը պարտադիր զինվորական ծառայության կամ էլ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով կիրականացվի 2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը ներառյալ։