Առողջապահություն
12:02 21/10/2021

Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 46 նոր դեպք

Արցախի Հանրապետությունում հոկտեմբերի 20-ին կատարվել է 210 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսի 46 նոր դեպք, այդ թվում երեխաներ:

Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 96 վարակակիր: Նրանցից 15-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 38-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Ըստ աղբուր՝ Հանրապետությունում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 15106 քաղաքացու հետազոտություն, որից 1481-ի մոտ թեստի պատասխանը դրական է եղել։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ