Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Կատարի Պետություն

ՀՀ կառավարությունը հայտնել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հունիսի 13-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Կատարի Պետություն:

«Վարչապետը հանդիպումներ կունենա Կատարի Պետության բարձրագույն ղեկավարության հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հանդիպումների օրակարգային հարցերը վերաբերելու են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում կապերի հետագա զարգացմանն ու հարաբերությունների ամրապնդմանը:

Ամենաթարմ