fbpx
Կառավարություն

Սա քաղաքական որոշում է․ Փաշինյանը` ռեկտորների հեռացման մասին

Այն ռեկտորները, որ բուհական համակարգը դարձրել են կուսակցական բջիջներ, նոր Հայաստանում անելիք չունեն: Մարտի 25-ին ՀՀ կառավարության արտահերթ նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ դա իր հստակ դիրքորոշումն է:

«Թող սեղաններն ու բազկաթոռները ճանկռտեն, բայց ուսանողի դեմ դուռ փակած ռեկտորը կամ կրթական պրոցեսը կուսակցականացրած ռեկտորը կամ ղեկավարությունը անելիք չունեն, թող գնան գտնեն այլ անելիք, այլ առաքելություն: Հեղափոխությունը սկսվել է այս պահանջով և շարունակվելու է այս պահանջով»,- ասաց նա:

Փաշինյանը մեջբերում արեց «Կովկասի գերուհին» ֆիլմից. երբ նշվում է, որ հերոսուհին՝ Նինան, կարող է բողոքել, կարող է սպառնալ, որ կդիմի դատախազություն, ապա նշեց.

«Սա քաղաքական որոշում է, այո´, մի շաբաթ այս կողմ կամ այն կողմ, կիրագործվի, որևէ մեկը չմտածի, թե մենք կմոռանանք՝ ինչի համար ենք հավաքվել, հույս չունենան»:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ