Մելանյա Առուստամյանը վերանշանակվել է հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում

Հրապարակող՝

Սիսիանում մի խումբ զինծառայողներ են մնացել ձնահյուսի տակ. նրանցից մեկին գտնել չի հաջողվել. Արծրուն Հովհաննիսյան

Ամենադիտվածներ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը 21.01.2019 թվականի նիստում քննության առնելով Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար նշանակելու հարցը, որոշում է կայացրել փաստաբան Մելանյա Առուստամյանին նշանակել հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում:

Մելանյա Առուստամյանը վերանշանակվել է, քանի որ վերջին չորս տարիների ընթացքում արդյունավետ է ղեկավարել գրասենյակը:

«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին փաստաբանների պալատի նախագահի ներկայացմամբ նշանակում է փաստաբանների պալատի խորհուրդը’ առնվազն տասը տարվա փաստաբանական ստաժ ունեցող անդամների կազմից, չորս տարի ժամկետով:

Մելանյա Առուստամյանն ունի փաստաբանական գործունեության ավելի քան 22 տարվա ստաժ (արտոնագիր № 7, տրված 29.08.1996թ.), իսկ հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի պաշտոնն առաջին անգամ ստանձնել է ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 03.02.2015թ. թիվ 03/5-Ա որոշմամբ՝ չորս տարի ժամկետով:


Ամենաթարմ