Նյու Մեքսիկոյի իշխանությունները հաստատել են, որ Կարսոնի ազգային անտառում հայտնաբերված մարդկային մնացորդները պատկանում են Լոս Ալամոսի ազգային լաբորատորիայի աշխատակից Մելիսա Կասիասին, ով անհետ կորել էր 2025 թվականի հունիսին: Տեղի ունեցածը լայն արձագանք է գտել ԱՄՆ-ում, քանի որ այն տեղավորվում է վերջին մեկ տարվա ընթացքում պաշտպանական և միջուկային ոլորտի գիտնականների ու հետազոտողների անհետացման կամ մահվան դեպքերի շարքում:
Կասիասի անհետացումից հետո նրա ընտանիքը և իրավապահները փորձում էին գտնել պատասխաններ, սակայն նրա անձնական իրերը՝ ներառյալ հեռախոսները, որոնցից մեկը գործարանային կարգավորումներով էր, հայտնաբերվել էին տանը: Նրա վերջին անգամ տեսել են 2025 թվականի հունիսի 26-ին՝ Տաոսի մոտակայքում: Դեպքը գրավել է ԱՄՆ Կոնգրեսի ուշադրությունը, և Ներկայացուցիչների պալատի վերահսկողության հանձնաժողովը սկսել է հետաքննություն՝ պարզելու համար, թե արդյոք գիտնականների հետ կապված այս միջադեպերի միջև կա որևէ համակարգային կապ: Հետաքննությունը շարունակվում է, իսկ բժշկական փորձաքննությունը դեռ պետք է պարզի մահվան հանգամանքները:

